ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.08.2019 15:23
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 16-ին, ժամը 04.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվանծքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ տանը ընկել է:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի վայրը, ժամանակահատվածը, ավտոմեքենաների և վարորդների տվյալները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 22.35-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հաիսե» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 21.50-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ազատության պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 15-ին, ժամը 15.05-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Կիա», երկու «Օպել», «Լեքսուս» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 17-ամյա ուղևորը և «Նիսան»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 03.35-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Աճառյան և Խուդյակովիփողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ», «Մերսեդես», «Օպել» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքերով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 15-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի Շահումյան և Կոմիտասի փողոցների խաչմերուկում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքում՝ Գարեգին Նժդեհի դպրոցի մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Օլիմպիական փողոցում «ԶԻԼ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. 70-ամյա վարորդը և 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 16-ին, ժամը 07.00-ին, Մեղրի-Ալվանք ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել դուրս է եկել երթեւեկելի մասից և հարվածել հողաթմբին. 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 23.00-ին, Երևանի Գր.Լուսավորիչ փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ղափանցյան փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 04.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել 50-ամյա քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 03.55-ին, Երևանի Հունան Ավետիսյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 32-ամյա վարորդը դիտավորությամբ վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 22.10-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-322132» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի ավառի քաղաքի Նորատուս գյուղում իրար են բախվել «Լեքսուս GX 470» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 75-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի քարին. 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 21.50-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Մյասնիկյան և Գ.Նժդեհի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել երկաթբետոնե արգելապատնեշին. 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում՝ «Մայրավանք» մատուռ տանող ճանապարհին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ձորակում. 32-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 26-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քարաշամբ-Արգել գյուղերի խաչմերուկում «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 05.30-ին, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Կապանի Ռ.Մելիքյան փողոցում «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 17-ին, ժամը 07.20-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Սիսական փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պատնեշին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 11.30-ին, Երևանի Հ. Ավետիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 43-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան հարվածել է երթևեկելի գոտում գտնվող կովին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել քարերին. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 09.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրի»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 04.20-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջառ գյուղում «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում իրար են բախվել «ԳԱԶել» և «Օպել» մնակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վահան-Ճամբարակ ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Ստեփանավան-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Տոյոտա»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու և Գորկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 31-ամյա ուղևորը և «Մերսեդես»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Եղեգնաձոր-Մալիշկա ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 36-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 136-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 36-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, ընկել ձորը և մասամբ այրվել. 37-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։