ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.07.2019 11:30
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հուլիսի 18-ին, ժամը 14.00-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան և «MF 50 A» մակնիշի մոպեդը. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 15.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 15.00-ին, Երևանի Տերյան փողոցում «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 22.20-ին, Երևանի Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 08.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 08.10-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 18.00-ին, Երևանի Էրեբունի և Խ.Դաշտենցի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 17.45-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգեկ գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 30-ամյա վարորդը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գառնի-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 18-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բջնի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-11120» և «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։