ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.03.2019 10:24
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 18-ին, ժամը 14.40-ին, Երևանի Սիլիկյան թաղամասում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 06.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 06.40-ին, նշված վայրում մեկ այլ «Օպել» մակնիշի ավտոմեքենա բախվել է վերոհիշյալ «Օպել»-ին:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամ 17.30-ին, Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում իրար են բախվել «Ռենո» մակնիշի ավտոմեքենա և «ԻԺ» մոտոցիկլետ. 30-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 21.00-ին, Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆորդ», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 21-ամյա և «Մերսեդես»-ի 30-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 07.20-ին, Երևանի Գայի և Մյասնիկյան պողոտաներն իրար միացնող էստակադայի վրա իրար են բախվել «Հունդայի» ավտոբուսը և «Տոյոտա», «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 28-ամյա վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանւց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 13.40-ին, ՃՈ ՃՊԾ 1-ին սպայական գումարտակի ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքից ոստիկանության Արագածի բաժին տեղեկանք է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում 29-ամյա քաղաքացին դիմել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է մարտի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արթիկ-Երևան ճանապահին՝ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի մոտակայքում, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով և պատին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 12.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 75,6 կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել երկաթբետոնյա արգելապատնեշին. 32-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 11.15-ին, Արմավիրի մարզի Քարակետ գյուղում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 2.6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 08.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Արզնու խճուղում կողաշրջվել է. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21144» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում բախվել է ճանապարհամերձ գազի խողովակին. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 18-ին, ժամ 20.00-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ–Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի. «Ռենո»-ի 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։