ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2018 15:44
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 15-ին, ժամը 14.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան եւ Անրի Վերնոյի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 14-ին, ժամը 23.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիբոյեդովի փողոցում բախվել է կայանած «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային. «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 08.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 42-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 62-րդ կմ-ին բախվել է քարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան հրապարակում բախվել է բետոնե եզրաքարերին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Հրազդանի Հայ Ֆիդայիների փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 12.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 11-ամյա տղա, որի մայրը հայտնել է, որ նախորդ օրը բակում խաղալիս ավտոմեքենան հարվածել է տղային:
Պարզվել է, որ հունիսի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 26 շենքի բակում սպիտակ գույնի «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս հարվածել է տղային` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Գյումրիի Վ.Սարգսյան եւ Մ.Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երեք «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 22.15-ին, ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր.Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 21.20-ին, Երևանի Բագրատունյաց և Եղ.Թադեւոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը եւ «Նիսան»-ի երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 15-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու եւ Զ.Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ. Վարորդները և «ՎԱԶ-21214»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կ.Ուլնեցու փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա եւ 29-ամյա կանանց. նրանք մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան, Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ջանֆիդա-Նալբանդյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տավրիա» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տավրիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 13.00-ին, «Մերսեդես Ց180» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել, ինչի հետևանքով չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շինարարների թաղամասում դուրս եկել երթեւեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 21.10-ին, «Միցուբիշի-գոլդ» մակնիշի ավտոմեքենան, Երեւան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 142-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 16-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհին՝ 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 14.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Էջմիածին ճանապարհին Դաշտավան գյուղի Շիրազի փողոցում, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրատարը, ինչի հետեւանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին բախվել է կայանված մեկ այլ «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային, որն էլ շարժվելով՝ հարվածել է հետիոտի, ինչի հետեւանքով հետիոտնը, կայանված մեքենայի վարորդը եւ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 21.50-ին, Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «Օպել Տիգրա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ.Ավետիսյան փողոցում բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի կցորդի հետնամասին, այնուհետեւ բախվել ճանապարհին կայանված «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենային. «Օպել Տիգրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի 1-ին փողոցում բախվել է «ՎԱԶ-212114» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները եւ «Օպել Վեկտրա»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Կոռնիձոր ճանապարհի 23-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ճանապարհի դաշտամիջյան հատվածում։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն: