ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2019 11:41
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, Երևանի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 09.50-ին, Երևանի Տերյան փողոցում «Հարլի Դևիդսոն»-ի մոտոցիկլիստը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.20-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հյուրանոցի մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին, Երևանի Աթոյան և Նոր Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և քառացիկլ ամենագնացը. 42-ամյա քառացիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.50-ին, Երևան քաղաքի «Նոր Արեշ» պոլիկլինիկա բուժօգնության է տեղափոխվել 2-ամյա տղա: Նրա հայրը հայտնել է, որ երեխան վնասվածքները ստացել է հոկտեմբերի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Երասխ գյուղում, իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով ճամփեզրի քարերին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Հայանիստ գյուղի հատվածում, «Մերսեդես C-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատարի հենասյանը. 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է հոկտեմբերի 16-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան քաղաքի Խանջյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ ֆիդայիների փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Գառնի գյուղի Գեղարդի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։