ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.10.2017 14:43
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 16-ին, ժամը 15.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարոնյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, որը «շտապօգնության» խմբի կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 17-ին, ժամը 1.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 24 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա օտարերկրացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 11.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեի մոտ արգելակել է, ինչի հետևանքով նրա 4-ամյա որդին գլխով հարվածել է դիմապակուն և մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Արցախի պողոտայում թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու և 47-ամյա քաղաքացու, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 հասցեի մոտ իրար են բախվել «Կիա» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ, հետո բախվել են եզրաքարերին և կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.35-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 13-ին, ժամը 12.15-ին, «փակ գանգուղեղայի վնասվածք և գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 25-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 3.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի կահույքի խանութների մոտ իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի բաժանարար գոտուն բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Արարատի մարզի Դվին-Այգեստան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԲՄՎ X6» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 11-րդ կմ-ին կորցրել է կառավարումը, բախվել ճանապարհի աջ մասում գտնվող մետաղյա ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի սալջարդ պատռված վերք» ախտորոշմամբ Վաղարշապատի Կամոյի փողոցից «շտապօգնության» ավտոմեքենայով բուժօգնության է տեղափոխվել 48-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 8.45-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Քարվաճառ ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 16.00-ին, «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող իրենց հողամասում 25-ամյա երիտասարդը «ԶԻԼ» բեռնատար ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 78-ամյա պապին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան-Գործարանային փողոցների խաչմերուկում բախվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«ԶԻԼ-130»-ի ուղևորը նույն օրը, ժամը 16.00-ին, մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե հենասյանը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: