Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


16.10.2019 13:05

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արզումանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 26-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 72-ամյա քաղաքացի և հայտնել, որ տան մոտակայքում ընկել է:
Պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, Երևանի Բելինսկու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին և ճանապարհային նշաններին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 58-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 9 ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.06-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 46-ամյա քաղաքացի և հայտնել, որ Գայի պողոտայում ընկել է:
Պարզվել է, որ քաղաքացին նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Գայի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ռուբինյանց և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7 կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Միրաք գյուղի խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի վարորդը դիմել է փախուստի, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» ա/մ-ն հայտնաբերելու, վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Շևրոլե» տրանզիտ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ, իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-2114»-ը բախվել է կայանված «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի և «ՎԱԶ-2114»-ի վարորդները, «ՎԱԶ-2114»-ի 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան և Երկաթուղայինների փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սաթյան փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։