ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.10.2018 10:08
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շոպրոնի փողոցում բախվել է էլեկտրասյանն ու շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի Ճանապարհի 81-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին ու ընկել դաշտը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուրի խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 3-ամսյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 11.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15.40-ին սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Արմավիր ճանապարհին՝ Գուսանագյուղի դիմաց, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել.29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։