ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2019 13:08
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.50-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, Երևանի Շիրակի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ից ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Օպել» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.30-ին, Երևանի Գայի պողոտայի, Բադալ Մուրադյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ. «Պեժո»-ի 62-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.30-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քանղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր 81-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 37-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 72-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորուհին, «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գեղաքունիքի մարզի Գանձակ գյուղից Սարուխան գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել դաշտի մեջ. 17-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Ստեափանվանի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, ծառայություն կատարելիս նկատել են, որ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Մեղապարտ փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-211540» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 350-րդ կմ-ին «Տոյոտա Պրիուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 2-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 141-րդ կմ-ին, իրար են բախվել «Միցուբիշի» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 20-ամյա ուղևորը հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Թումանյան փողոցում հեծանիվից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հեծանվորդը վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 13.30-ին, Երևանի Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում հեծանիվով անցնելիս անհայտ ավտոմեքենայի կողմից վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14.30-ին, Երևանի Շահինյան փողոցում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան բախվել է տան պատին. 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.15-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21213», «Ռենո» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 60-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 17.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Մազդա», «ՎԱԶ-21104» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 20-ամյա վարորդը, երեք ուղևորները և «Մազդա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտա Վից»-ի 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և անհայտ մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 19.20-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վանասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Հրազդան-Բջնի ճանապարհից դեպի Քաղսի գյուղ տանող ճանապարհին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն և հեռացել:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Ֆոլքսֆագեն» և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.10-ի սահմաններում, Մադան-Ալավերդի ճանապարհի 4-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 22-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 38-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 144-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիա»-ի 58-ամյա ուղևորը մարմնական վնասվածքններով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։