ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.03.2018 13:48
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 15-ին, ժամը 14.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Եղ.Թադևոսյան փողոցի թիվ 3/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 9.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 55 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացանի փողոցի թիվ 138 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և 1-ամյա տղայի. երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 22.00-ին, բաժին է ներկայացել 24-ամյա մի երիտասարդ և խոստովանել, որ վրաերթի է ենթարկել ինքը` իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Նիսան», «Լեքսուս» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաների:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 13.10-ի սահմաններում, «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության և 5-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, հետո բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենային:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 22.15-ի սահմաններում, «Ինֆինիտի-GX-4» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է ճանապարհի եզրին կայանված «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենային:
«Ինֆինիտի-GX-4»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 15-ին, ժամը 22.02-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողնաշարի պարանոցային հատվածի սալջարդ, գլխուղեղի փակ վնասվածք` հարցականով» ախտորոշմամբ Ղարսի խճուղու տներից մեկից հիվանդանոց են տեղափոխել 23-ամյա տղամարդու:
Մեկնած օպերատիվ խմբին տղամարդը բացատրություն է տվել, որ մարտի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գյումրի-Երևան ճանապարհին` Կոշ գյուղի մոտակայքում, վարելով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, կողաշրջվել ու ստացել նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն: