ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.10.2014 12:37
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցի թիվ 20 հասցեի դիմաց բախվել է «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մոսկվիչ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մուրացանի փողոցի թիվ 113 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.40-ին, Երևանի Շերամի և Րաֆֆու փողոցների խաչմերուկի թիվ 1 էլեկտրասյան հարևանությամբ «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ցանկապատին և դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից:
Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի քաղաքի Պուշկինի փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց, ապա՝ ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: