ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.06.2019 11:46
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հունիսի 13-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 11.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 00.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 25-ամյա վարորդը, «Նիսան»-ի 23-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Այգեպատ-Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդ Տրանզիտ»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 14-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Ավշար գյուղի 45-րդ կմ-ին «ԿամԱԶ -5511» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա Ջի»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 15.35-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և Գործարանային փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-210740» և «ԲՄՎ-525» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 16-րդ կմ-ին «Սուբառու» մակնիշի ավտոմեքնան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրի ծառին. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 37-ամյա քաղաքացի։
Պարզվել է, որ հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել առանձնատան բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով 37-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 49-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 11.45-ին, Գառնի գյուղի Արտաշատի խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. ՎԱԶ-2107»-ի 40-ամյա վարորդը և «ՎԱԶ-2121»-ի 35-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 18.30-ին սահմաններում, Ալափարս-Սոլակ ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատնեշին. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 326-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Լեքսուս LX » մակնիշի ավտոմեքենային. «Նիսան Մարչ»-ի 24-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 36-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 13-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։