ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.03.2018 16:01
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Մարտի 13-ին, ժամը 15.50-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 45 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 13-ին, ժամը 19.45-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենի կամրջի թիվ 3 էլեկտրասյան մոտ բախվել է կայանված «ԲՒԴ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 13-ին, ժամը 20.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում թիվ 53 երթուղու ավտոբուսի վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով 59-ամյա մի կին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոբուսի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 13-ին, ժամը 10.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 40 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 20.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ հիշյալ կնոջը վրաերթի է ենթարկել ինքը` վարելով «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 13-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Ավետիսյան փողոցի 67 շենքի բակում վրաերթի է ենթարկել 90-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 13-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Արզնիի ձորի ճանապարհին բախվել է ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 13-ին, ժամը 23.56-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց են դիմել 22 և 23 ամյա երկու երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 118-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: