ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.08.2019 13:10
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Օգոստոսի 9-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 43-ամյա քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13.05-ին, Երևանի Ամիրյան փողոցում իրեն վրաերթի է ենթարկել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 21.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 16.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոպեդը. 22-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Դեյվու», «Ֆորդ», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեյվու»-ի 21-ամյա վարորդը և «Ֆորդ»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Ապարան քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107»-ի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21213» և մայթեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաների. «Օպել Աստրա»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Փյունիք գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Սիսիան քաղաքում բախվել է Սիսական փողոցի տան դարպասներին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Իջևան ճանապարհի 43-րդ կմ-ին «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշներին. երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 11.30-ին, Երևանի Պռոշյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «ԶՄՎ» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 21-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 70-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 21.30-ին, Երևանի Պռոշյան փողոցում «NM» մոտոցիկլը բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի. 25-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Վեդի-Ոսկետափ ճանապարհի 7-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենայի. «Սեատ Տոլեդո»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վեդի-Ուրցաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին՝ Դաշտաքար գյուղում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայում, ընթացքի ժամանակ, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով մեքենան ամբողջությամբ այրվել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Արարատի մարզի Նորամարգ գյուղում մոտոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. 41-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու և 5-ամյա աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին «ԿամԱԶ 5410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 10-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան երթևեկելի մասից փորձել է ընթանալ երկրորդական ճանապարհով, սակայն մեքենան արգելափակվել է, շարժվել հետընթաց և գլխիվայր շրջվել. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 17-րդ կմ-ին «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 39-ամյա վարորդը և երեք ուղևորուհինները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 122-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 16.00-ին, 55-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է 3 օր առաջ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով Երևանի «Նաիրիտ» գործարանի հենասյանը բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Եղբայրության փողոցի խաչմերուկում «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 04.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 15.25-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան և «Տիանդա» մոտոցիկլը. 48-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 13.25-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդի»-ի 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցջ
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 01.00-ին, Երևանի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտասյանը. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գայի պողոտայի և Դ.Մալյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհին՝ Ակնալիճ գյուղում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի կցորդիչին. «ԳԱԶ-24»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Լոռու մարզի Շամլուղ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և կողաշրջվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Աբովյան-Արզնի ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջեռո»-ի 43-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Կապանի Բաղաբերդ թաղամասում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է մայթեզրին կայանված «Տոյոտա Հայլյուքս» մակնիշի ավտոմեքենայի. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա քաղաքացի, որը հայտնել
է, որ մարմնական վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել, որ քաղաքացին նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի է ենթարկվել «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից։
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 122-րդ կմ-ին «Ակուռա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Իջևանի Արցախյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2114» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։