ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.10.2016 12:05
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ կողմից 8-րդ կողոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա տղամարդ:
Պարզել է, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն և հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 2.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի կենտրոնական ճանապարհի թիվ 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել ջրատարը:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 6-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 6-ի սահմաններում, «ՎԱԶ-ԼԱՐԳՈՒՍ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 180-րդ կմ-ին կողաշրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: