Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


22.09.2016 15:24

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.30-ին, Երևանի Մազմանյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.40-ին, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 4/2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 33-ամյա կնոջ և 34-ամյա տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 27/5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, 57-ամյա մի քաղաքացուհի բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 15.30-ին, Երևանի Րաֆֆու և Անդրանիկ փողոցների խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 21-րդ կ/մ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 22-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Արարատի Մրգավետ գյուղում հարվածել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի հատվածում կայանված «ԳԱԶել» մակնիշի, առանց վարորդի ավտոմեքենան տեղաշարժվել է տեղից և երբ վարորդը փորձել է կանգնեցնել այն, ոտքը մնացել է ավտոմեքենայի անիվի տակ, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 53-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը, 4 ուղևորները և «Մերսեդես-Բենց»-ի վարորդը ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Երասխահուն-Եղեգնուտ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Աուդի-Ա4» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6.5-րդ կմ-ին բախվել է քարերին, ինչի հետևանքով ավտոմեքենայում եղած երկու տղամարդիկ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.55-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21102»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու ավտոմեքենա:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 02.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը ժամը 05.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով իրենց իրենց մոտ է ընդունվել նաև «Մերսեդես»-ի ուղևորուհին:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ 520»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան բախվել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 95 տան պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենան Սևանի Նաիրյան փողոցի թիվ 111 տան դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 226-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի ուղեմասից և կորցնելով կառավարումը՝ կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: