ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.06.2018 13:39
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 7-ին, ժամը 13.50-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցնների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով հունիսի 8-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 1.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խորենացի և Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել է արգելապատնեշի:
Վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 2.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 37 շենքի մոտ բախվել է ճամփեզրին կայանված «ԶԻԼ-131» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 66-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ 31029» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 8-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 64-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 58-ամյա մի տղամարդու:
Վարորդը և վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: