ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2018 10:44
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 8-ին, ժամը 12.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան և Չարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 7-ին, ժամը 19.45-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 19 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21121» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 8-ին, ժամը 17.35-ին, «ԲՄՎ»-ի վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 16.30-ին, Երևանի Նոր-Արեշի 12-րդ փողոցի թիվ 99 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես», «ՎԱԶ-2106» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում իրար են բախվել «ԲՄՎ-520» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 6-րդ կմ-ին` Վանաշեն գյուղի հատվածում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը, «ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 14.40-ի սահմաններում, Արթիկ-Ալագյազ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել:
Ուղևորը շտապօգնության խմբի կողմից ստացել է օգնություն և հեռացել:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 3.30-ի սահմաններում, «Նիսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենան Կապանի Բաղաբերդ թաղամասի 24 շենքի հարակից ավտոճանապարհին բախվել է աջակողմյան հատվածում կայանված «Ֆոլքսվագեն LT 35» մակնիշի ավտոմեքենային:
«Նիսան Ֆուգա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Իջևանյան փողոցում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հենապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: