ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.01.2018 14:01
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 8-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 70 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 19.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 15.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 19 պոլիկլինիկայի դիմաց իրար են բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Լոռի-Բերդ-Ագարակ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 9-ին, ժամը 2.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Ջրաբեր ճանապարհին բախվել է ճամփեզրյա էլեկտրասյանը, ծառին, այնուհետև՝ պատի:
Ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Արթիկի Ղարիբջանյան փողոցի թիվ 11 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը ստացել է դեմքի վնասվածքներ և առաջին բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ՄԼ320» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Կոմիտասի և Մ.Խորենացու փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: