ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.12.2018 09:59
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հանրապետության և Տպագրիչներ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյանց պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.20-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 15.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-32214», «Նիսան» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109» -ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Շահսուվարյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 5-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։