ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.11.2017 15:51
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 4-ին, ժամը 14.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Քրիստափորի փողոցի թիվ 14/7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 15.00-ին, թիվ 15 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդը Երևանի Միկոյան փողոցի թիվ 8/3 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 66-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», երկու «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու և 64-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի 330-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Դայացու Ալտիս 2.4» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 15.40-ին, Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 205 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.40-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/11 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 4.00-ի սահմաններում, Մարգարա-Տաշիր ճանապարհի 65-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3221» և «ՎԱԶ-2172» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2172»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Համբարձումյան փողոցում գտնվող թիվ 25 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրիի Մարմաշենի խճուղու և Մուշ-2/2 թաղամասի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա Քեմրի»-ն կողաշրջվել է:
«Տոյոտա Քեմրի»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: