ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2018 10:56
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 5-ին, ժամը 22.40-ին, Երեւանի Հերացու փողոցում իրար են բախվել «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 23.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երեւանի Հերացու փողոցում կայանված մեկ այլ «Օպել»-ի, ինչի հետևանքով կայանված «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 9.00-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի բենզալցակայանի դիմաց իրար են բախվել «Օպել», «Մերսեդես», «ՎԱԶ-2107», «Դեյու», «ՎԱԶ-21099» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը եւ «ՎԱԶ-21099» մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 22.20-ին, մայրաքաղաքի Ներքին Չարբախի 1-ին և 15-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «ՎԱԶ-21043» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21043»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 21.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 13.00-ին, Երեւանի Աճառյան փողոցի և Աճառյան 2-րդ փակուղու խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն» եւ «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Սիտրոն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը15.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել Աստրա» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի. վերջինս մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 6-ին, ժամը 2.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ կողաշրջվել։
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն: