ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2018 12:40
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 5-ին, ժամը 23.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գագարինի փողոցի թիվ 24/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 8.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մարքսի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, որը ժամը 11.55-ին «ձախ վերին վերջույթների քերծված վերքեր, մեջքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 14.10-ին, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 23-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության և Պիոներական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 5-ին, ժամը 14.37-ին, Գյումրիի Վ.Սարգսյան փողոցի թիվ 19/6 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավատոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը տեղում ստացել է բուժօգնություն և հրաժարվել հիվանդանոց տեղափոխվելուց:
Կատարվում է քննություն: