ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2017 16:44
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶել» մակնիշի երկու ավտոմեքենա. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 321-րդ կմ-ին` Արմաշ գյուղի հատվածում, «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի և ճամփեզրին կայանված «ԲՄՎ-520»-ին:
«Մերսեդես 190»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Ոսկետափ-Վեդի ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, «ՎԱԶ-21130» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ճամփեզրի էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վարդենիսի Լեռնագործների և Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Շեվրոլե Նիվա» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ՎԱԶ-21101»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 7.15-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Առինջ գյուղի 1-ին նրբանցքում վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ԳԱԶ-24-02» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 8.30-ին, «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.40-ին, «Հոնդա CR-V» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Խաշթառակ գյուղ տանող ճանապարհին բախվել է քարի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: