ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.11.2019 11:36
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Նոյեմբերի 4-ին, ժամը 01.30-ին, Երևանի Հրազդանի կիրճում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Լանջառ գյուղի հատվածում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 25-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարց-Քարինջ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Նոր Հաճըն-Գետամեջ ճանապարհի խաչմերուկում բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի. «ԿԻԱ»-ի 29-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 20.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 382-րդ կմ-ին «Մերսեդես Բենց E-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել բետոնե պատնեշին. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։