Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


05.08.2019 13:06

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Օգոստոսի 2-ին, ժամը 08.20-ին, Երևանի Խանջյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացի և հայտնել, որ օգոստոսի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 04.05-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107» -ի 41-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 14.50-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 14.50-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգներ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 66-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Օգոստոսի 2-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Ֆաու» ավտոբուսը. «Օպել» -ի 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 09.55-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 43-րդ կմ-ին «Լեքսուս LX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106»-ի 31-ամյա վարորդը , 59-ամյա ուղևորը և «Լեքսուս LX 470»-ի 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված ավտոմեքենաների վթարի հետևանքով «Մերսեդես C 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա պատնեշին:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. «Նիսան»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 21.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 153-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Տոյոտա Պռևիա» մակնիշի ավտոմեքենային. «Տոյոտա Պռևիա»-ի մոտ կանգնած 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 19.10-ին, Երևանի Խորենացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Սուբարու» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուբարու»-ի 39-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 23.10-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ»-ի 29-ամյա վարորդը և 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 22.50-ին, Երևանի Արցախի և Այվազովսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Հր.Ներսիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և «Հայասա» մոտոցիկլետը. 21-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի նորակառույց կամրջի տակ իրար են բախվել «Նիսան» և «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 30-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ԳԱԶել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի հանդամասում «Նիսան Պատռուլ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 39-ամյա վարորդը և 12-ամյա ուղևորը տեղում ստացել են բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Կամարիս գյուղում «ԿԻԱ Սորենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել հողաթմբին և կողաշրջվել. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Գոշ գյուղի ճանապարհին «ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 25 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 10.20-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվադնանոց
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 3-ին, ժամը 21.40-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 19.45-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 30-ամյա վարորդը, «Մերսեդես»-ներից մեկի 63-ամյա վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 19.45-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Սուզուկի»-ի 15-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում. 18-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցում «Տոյոտա-Լանդ Քրաուզեր» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 5-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի սկզբնամասում «DODGE CHARGER» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։