ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2018 15:06
Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 1-ին, ժամը 13.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում թիվ 47 երթուղու ավտոբուսի վարորդի կտրուկ արգելակման հետևանքով 60-ամյա ուղևորուհին ընկել է և ստացել վնասվածքներ, իսկ ապրիլի 3-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 19.45-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր-Արեշի 30-րդ և 11-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 19.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Բջնի գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի գազալցակայանի դիմաց բախվել է մայթեզրի քարերին և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: