ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.04.2019 10:13
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Ապրիլի 4-ին, ժամը 11.45-ին, Երևանի Արտաշիսյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 41-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 4-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 60-ամյա քաղաքացի և հայտնել է, որ իրենց բակում ընկել է:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 12.00-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Լեքսուս Էռ Իքս 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 1-ին, ժամը 16.20-ին, Երևանի Մ. Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 4-ին, ժամը 11.00-ին, Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ «Սուրբ Հարություն» եկեղեցու մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Ս. Շահազիզի և Ղ. Փարպեցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 4-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին բախվել է արգելապատնեշին և խափանված վիճակում մնացել 3-րդ երթևեկելի գոտում։ Ժամը 21.00-ի սահմաններում «Մերսեդես Ց-200» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված վթարված մեքենային, ինչի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Ապրիլի 4-ին, ժամը 16.25-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։