Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


04.03.2019 12:16

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 1-ին, ժամը 03.05-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 09.30-ին, Երևանի Գ. Աղաբաբյան փողոցում իրար են բախվել «Գրանդ Չերոկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Թալին-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի հողաթմբին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դաշտավան գյուղի հատվածում, իրար են բախվել «ԳԱԶել» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 72-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 13.00-ին, Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոցում իրար են բախվել «Միցուբիշի-Մոնտերո» և «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել-Զաֆիրա»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի քաղաքի Նարեկացու փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Զովունի-Քանաքեռավան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանւց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խորենացու և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի 75-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Շինարարներ թաղամասում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 10.15-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 19.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 73-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 10.30-ին, Երևանի Զ.Սարակավագի փողոցում իրար են բախվել «Հունդայի» ավտոբուսը և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան. «Սուզուկի»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 44-րդ կմ-ին «Վոլվո-240» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 60-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 01.25-ի սահմաններում, «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն են ցույց տվել 40-ամյա քաղաքացու, որը հայտնել է թե վնասվածքները ստացել է Վանաձոր քաղաքի «Կալաբոկ» կոչվող շենքի մոտ ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում «ԲՄՎ-318Ի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլխիվայր շրջվելով՝ ընկել ջրատարը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 01.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Հաղթանակի փողոցում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 10.45-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձորի Միկոյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա երկու երեխաների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 144-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Արփա գետը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Իջևան քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 19.00-ին, Երևանի Տիչինայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի վարորդը և «Մերսեդես»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 21.55-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 18.40-ին, Երևանի Շիրակի և Կարմիր Բլուր փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2410»-ի վարորդը և 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 16.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը և 43-ամյա ուղևորը, «Տոյոտա»-ի վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 09.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայում բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. ընթացող «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 08.45-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա» -ի վարորդը և «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Թբիլիսյան խճուղում գտնվող 36-ամյա քաղաքացին վթարի հետեւանքով մեքենաներից պոկված դետալների հարվածից ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 2-ին, ժամը 21.45-ին, Երևանի Սվաճյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 18.00-ին, «Պորշե» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանւց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 01.00-ին, Երևանի Դավիթ Մալյան փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 14.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մասիս ճանապարհին՝ Զորակ գյուղի հատվածում, բախվել է էլեկտրասյանը. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արմավիր գյուղում իրար են բախվել «ՎԱԶ -2121» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 32-ամյա վարորդը և «ՎԱԶ-2106»-ի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ճամբարակի Գարդմանի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 28-ամյա վարորդը և 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի մարզի Կամոյի փողոցում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21014»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղում՝ կամրջի վրա, կորցնելով մեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհից և բախվելով կամրջի երկաթյա արգելապատնեշին՝ ընկել է գետը. վարորդը և 37-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 3-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։