ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2018 10:23
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 1-ին, ժամը 17.35-ին, 56-ամյա մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 15-ին Երեւանի Խանջյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ հայտնել է, որ կինը վայր է ընկել, եւ ոչինչ չի հիշում:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 17.40-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Վազ-21099» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 63-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ սեպտեմբերի 29-ին Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Քրիստափորի փողոցի խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Վ.Վաղարշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուհու եւ 13-ամյա տղայի. նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի եւ Հրաչյա Ներսիսյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.00-ին, ՃՈ հետաքննության բաժանմունք է ներկայացել 62-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 25.5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2199» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «K-701» մանկնիշի տրակտորը Ճամբարակի Գ.Նժդեհի փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ճամփեզրի պատին. տրակտորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C 220» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ճանապարհի 1-ին կմ դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել. երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մայակովսկի-Աբովյան ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ցանկապատին. երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երեւանյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. «Նիսան»-ի 21-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց է դիմել մի քաղաքացի, որը վնասվածքը ստացել է ավտովթարի հետեւանքով:
Պարզվել է, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մոտ 3 մ բարձրությունից ընկել 1-ին փողոցի 11 տան բակ, ինչի հետեւանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն։