ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.02.2018 13:41
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 1-ին, ժամը 10.20-ին, Երևանի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 9.00-ին, Երևանի Արցախի պողոտայի թիվ 10 հասցեի մոտ գտնվող կանգառում «Հագեռ» մակնիշի, թիվ 37 երթուղու ավտոբուսի վարորդը 81-ամյա մի կնոջ իջնելու ժամանակ սկսել է երթևեկությունը, ինչի հետևանքով կինն ընկել, ապա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 21.45-ին, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 2-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 144-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: