ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11.12.2012 11:34
Պատահարներ մայրաքաղաքում
Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոբուսը Բաղրամյան պողոտայի թիվ 54 շենքի դիմաց բախվել է «ԳԱԶել» մակնիշի  միկրոավտոբուսի, ինչի հետևանքով «ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Անդրանիկի փողոցում իրար են բախվել   «ՎԱԶ-11183»   և   «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































