ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.10.2012 11:23
Պատահարներ մայրաքաղաքում
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ի սահմաններում,Նալբանդյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես G» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի թիվ 65 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մոտոցիկլետ:
Պատահարի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.55-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտ:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Ռադիշչևի փողոցի թիվ 28 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: