ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.12.2012 12:38
Պատահարներ մայրաքաղաքում
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.30-ին, «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Տիգրան Մեծի պողոտայի և Ե. Քոչարի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.50-ին, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան Ե. Թադևոսյան փողոցում  բախվել է «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել 71-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկել  79-ամյա  մի կնոջ, որը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































