ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.05.2014 12:30
Պատահարներ Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 19-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան-Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել մի քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին կմ-ին «Նիսան Էքստրեյլ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան Էքստրեյլ»-ի վարորդը և «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 19-ին, ժամը 12.00-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 171-րդ կմ-ին «ԳԱԶ-3302» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախակողմյան արգելապատնեշին ու կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: