ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.03.2014 12:30
Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին
Մարտի 9-ին, ժամը 21.45-ին, Արտաշատի խճուղու թիվ 103/1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 23.55-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևանի Պռոշյան փողոցում իրար են բախվել «Շեվրոլետ», «ՎԱԶ-21124» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21124»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 2/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտ 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Մյասնիկյան-Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59/1 շենքի մոտ իրար են բախվել «Մերսեդես Ց-280» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1/4 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25 տարեկան տղամարդու և 1993 թ. ծնված Արման Գ.-ին, որից հետո Արման Գ.-ին վրաերթի է ենթարկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Վրաերթի հետևանքով անձը չպարզված մոտ 25 տարեկան տղամարդը տեղում մահացել է, իսկ Արման Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Աշտարակի խճուղում գտնվող «Կարմիր խաչի» հիվանդանոցի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վարորդները և նրանց 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց», «Դեու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևանի Մայրաքաղաքային խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-21074», «ԲՄՎ» և «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 18.30-ին, Երևան քաղաքի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Աջ ծնկոսկրի փակ բեկորային կոտրվածք տեղաշարժով, կրծքավանդակի առաջնային պատի սալջարդ, ճակատի և կզակի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1939 թ. ծնված Բաբկեն Գ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Բաբկեն Գ.-ի վարած «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի գյուղամիջյան ճանապարհի բանուկ մասից դուրս է եկել, բախվել ցանկապատին, ինչի հետևանքով էլ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ծաղկաձոր տանող օղակաձև խաչմերուկից դեպի Հանքավան տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի գովազդային վահանակին. վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 15.30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 81-րդ կմ-ին «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ձախ երթևեկելի ուղեմաս և բախվել հանդիպակաց ընթացող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեք ենային:
«ՎԱԶ-21061»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 8-ին, ժամը 02.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Բիուայդի» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև բախվել Իսակովի պողոտա թիվ 3/8 հասցեում գտնվող խանութին:
«ՎԱԶ-21723»-ի ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Էջմիածին ճանապարհի 12-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 6-րդ կմ-ին «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 8-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Գյումրիի Աբովյան և Գայի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ- 2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 9-ին, ժամը 13.00-ին, «Միցուբիշի Պաջերո» ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: