ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.06.2014 12:49
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 12-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 28/5 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-32212» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 134 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակովի փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացուհու, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Բյուրեղավան-Արզնի խաչմերուկում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի կանգառին, ինչի հետևանքով ուղևորը բուժօգնություն է ստացել շտապօգնության կողմից:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 14.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 167-րդ կմ-ին «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: