ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2014 12:27
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 6-ին, ժամը 17.00-ին, 40-ամյա մի կին Երևանի Աբովյան փողոցում` անհայտ մակնիշի ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով, ստացել է մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 6-ին, ժամը 16.40-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 79 շենքի դիմաց իրար են բախվել «Սուզուկի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «ԶԻԼ ՄՄԶ 4502» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: