ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.05.2014 17:28
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մայիսի 18-ին, ժամը 16.40-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 44 շենքի դիմաց «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ շարժվելով` մայթեզրի մոտ բախվել է շինարարական աշխատանքների համար նախատեսված տրանսպորտային միջոցի կցորդին:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մելքումովի փողոցի թիվ 28 շենքի դիմաց «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մայթեզրի մոտ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 13.00-ին, «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պռոշյան փողոցի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 06.15-ին, Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին:
Պատահարի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 22.30-ին սահմաններում, «Ֆորդ Տաունս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 62-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 05.30-ին, Գյումրիի Երևանյան խճուղու թիվ 183/1 հասցեի դիմաց «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթյա սյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: