ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.04.2014 12:16
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 16-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 30-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքներն ստացել է Երևանի «Նաիրի» կինոթատրոնի մոտ, ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հունդայի» մակնիշի ավտոբուս, «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ավտոբուսի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 16.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արզումանյան փողոցում` թիվ 28 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 11.00-ին, Երևանի Արշակունյաց և Շահամիրյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Բուայդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Բուայդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 11.40-ին, 21-ամյա երիտասարդը Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ մակնիշի երթուղային միկրոավտոբուսի սրահում վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 16-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ճանապարհին` Մասիս քաղաքի հատվածում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Դնեպր» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին «Ջիպ Գրանդ-Չերոկե Լարեդո» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 4 ողևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: