Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


17.11.2014 11:36

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 15-ին,  ժամը 16.30-ին, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատամարտիկների և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի, ապա՝ «Մերսեդես-Բենց Ջ-55»-ի։ «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաներից մեկի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին,  ժամը 01.00-ին, «Մերսեդես-C180» մակնիշի ավտոմեքենան Երևանի  Գյուրջյան փողոցի շենքերից մեկի դիմաց արգելակել է, ինչի հետևանքով  վարորդը գլխով հարվածել է սրահի հայելուն, ստացել մարմնական վնասվածքներ և դիմել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մարգարա-Վանաձոր ճանապարհի 42-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված, 40-50 տարեկան տղամարդու, որը ստացած վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժածի անձը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք-Արալեզ միջհամայնքային ճանապարհին, կորցնելով կառավարումը, բախվել է ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 15-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենային։ «ԳԱԶ-3110»-ի վարորը և 37-ամյա ուղևորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 15-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից ոստիկանության  Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի թաղի սալջարդ վերք, գոտկային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց է դիմել 22-ամյա մի երիտասարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սպիտակ-Երևան ճանապարհին, ավտովթարի հետևանքով: 
Մեկնած օպերետիվ խումբը,  նոյեմբերի 15-ին  պարզել է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ցիտրոեն» մակնիշի ավտոմեքենան, Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին գլորվել է ձորակը, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին, ժամը 05.30-ին, «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտասյանը, ինչի հետևանքով վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի  Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 89-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 84-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտ միմյանց են բախվել «Ֆորդ», «Մերսեդես» և «Ջիպ-Լիբերտի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում միմյանց են բախվել «Օպել Վեկտրա» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի վարորդը և 52-ամյա  ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին,  ժամը 15.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 29-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին,  ժամը 17.50-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին միմյանց են բախվել «Ֆորդ-Տրանզիտ», «ԳԱԶ-32213» և  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 16-ին, ժամը 20.45-ի սահմաններում, «Օպել G» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Վ.Սարգսյան փողոցում բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: