ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.09.2014 16:34
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.50-ին, Երևանի Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի դիմաց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Ե-320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Կոմիտասի զբոսայգու սկզբնամասում «Դեու-Տիկո» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայք քաղաքի գերեզմանատանը «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 136,6 կմ-ին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: