ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
12.03.2014 11:29
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 11-ին, ժամը 01.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 95/11 հասցեում գտնվող բենզալցակայանին է բախվել «Ցիտրոեն» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցի թիվ 56 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայից Լենինգրադյան փողոց տանող նորակառույց կամրջի տակ իրար են բախվել «ՋԻՊ», երկու «Ֆոլքսվագեն» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 10-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ուսի վնասվածք» աշտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1986 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1966 թ. ծնված Վարդան Գ.-ն «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Շիրվանզադեի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Սերգեյ Գ.-ին, ինչի հետևանքով նա ստացել է վնասվածքը:
Մարտի 11-ին, ժամը 12.00-ին, Վարդան Գ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 12-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Նոյեմբերյան ճանապարհի 135-րդ կմ-ին բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե եզրաքարին, դուրս եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 110-րդ կմ-ին «Մերսեդես-E 280» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: