ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2019 11:46
Պատահարից օրեր անց 83-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 83-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 19-ին, ժամը 02.00-ին, վարորդը՝ 83-ամյա Հրաչիկ Հայրապետյանը, մահացել է:
Կատարվում է քննություն։