ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2016 11:49
Պայթյուն և այրվածքներ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 174 տնից, «դեմքի, վերին վերջույթների թերմիկ այրվածքներ» ախտորոշմամբ, հիվանդանոց են տեղափոխվել 1962 թ. ծնված Սամվել Մ.-ն, 1993 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն և 1966 թ. ծնված Ռաֆայել Կ.-ն:
Պարզվել է, որ նրանք այրվածքները ստացել են Շահումյան փողոցի թիվ 174 տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: