ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2018 13:47
Պայուսակից գողացել էր դրամապանակ

Փետրվարի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 58 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը նույն օրը, ժամը 19.40-ից 19.55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 13 երթուղու ավտոբուսի սրահում, 1965 թ. ծնված Հասմիկ Տ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և 21.000 դրամ:
Սուրեն Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: