ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.03.2016 12:03
Գողություններ կատարած կինը՝ խոստովանությամբ
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Ստեփանավանի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 28 հասցեի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Սվետլանա Ս.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ 2014 թ. ամռանը բանալիով բացելով Սոս Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող, 1975 թ. ծնված Արմինե Բ.-ի աշխատասենյակի դուռը` վերջինիս պայուսակից գողացել է 150.000 դրամ, որը հետագայում վերադարձրել է: Նույն բացատրության մեջ Սվետլանա Ս.-ն նշել է, որ 2014 թ. աշնանը բանալիով բացելով նշված աշխատասենյակի դուռը, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ և Արմինե Բ.-ի պայուսակից գողացել 50.000 դրամ, հետագայում վերադարձրել է, իսկ 2014 թ. դեկտեմբերին նույն եղանակով Արմինե Բ.-ի պայուսակից գողացել 140.000 դրամ, սակայն հեռանալու պահին բռնվել է Արմինե Բ.-ի կողմից և գումարը վերադարձրել:
Գողությունների մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Կատարվում է հետաքննություն: