ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.02.2016 11:20
Մի շարք գողություններ կատարած կինը հայտնաբերվեց և ձերբակալվեց
2015 դեկտեմբերի 19-ին, ժամը 14-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Աննա Հ.-ն և հայտնել, որ մտել են իրենց տուն, գողացել պայուսակը, որի մեջ եղել է բջջային 2 հեռախոս և անձնագիր:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Արմինե Հ.-ն, իսկ Արարատի մարզի Մրգավան գյուղից` 1989 թ. ծնված Արսեն Օ.-ն և 1978 թ. ծնված Արման Բ.-ն:
Արմինե Հ.-ն խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը:
Գողոնն առգրավված է:
Արմինե Հ.-ն ձերբակալված է:
***
Հունվարի 8-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և հայտնել, որ իրենց տնից անհայտ պայմաններում անհետացել է դստեր պայուսակը, որի մեջ եղել է լուսանկարչական ապարատ, պլանշետ և գումար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար բերման ենթարկված, 1980 թ. ծնված Արմինե Հ.-ն:
***
Փետրվարի 15-ին, ժամը 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1996 Լիլիթ Հ.-ն և հաղորդում տվել, որ Գարեգին Նժդեհի փողոցի 29 շենքի բնակարաններից մեկից, իրեն անհայտ պայմաններում, գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է ֆոտոխցիկ, բջջային հեռախոս, նույնականացման քարտ և այլ փաստաթղթեր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն ինքը՝ Արմինե Հ.-ն:
Կատարվում է քննություն: