ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.11.2017 18:19
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Հաայստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ Վարդան Եղիազարյանը բարձր գնահատեց Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների փոխգործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով հատկապես ՉԺՀ դեսպանության դերը համագործակցության ամրապնդման գործում, և հավաստիացրեց, որ Հայաստանի ոստիկանությունը պատրաստակամ է ավելի խորացնելու գործակցությունը հանցավորության դեմ համատեղ պայքարում:
Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ արվում է ամեն ինչ՝ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ոստիկանության ծառայողների վերապատրաստման գործընթացը, տեխնիկական համագործակցության արդյունքները:
Քննարկվեցին նաև անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ՉԺՀ պետական հանձնակատար Ճեն Գոտպինի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարելիք այցի հետ կապված հարցեր: