ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.05.2019 15:37
Չարենցի փողոցում ատրճանակից օդ է կրակել
Մայիսի 12-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Չարենցի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1989 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ին, ում մոտից հայտնաբերվել է գազային ատրճանակ`թույլտվությամբ, 1 փամփշտատուփ և 1 գազային փամփուշտով:
Պարզվել է, որ Անդրանիկ Ղ.-ն նույն օրը, ժամը 07.30-ին, Չարենցի փողոցում անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ իր մոտ եղած ատրճանակից օդ է կրակել:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: